Վրաստանը հաստատել է ֆրանսիական «Բաստիոն» համակարգերի փոխանցումը Հայաստանին
МирAPM Terminals Poti ընկերությունը հաստատել է Վրաստանի տարածքով Հայաստան ֆրանսիական «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի փոխանցումը, գրում է Svoboda.ge-ն։
«Ուզում ենք ընդգծել, որ կոնկրետ այս դեպքում բեռը եկել է ԵՄ երկրից՝ Ֆրանսիայից, ուղղվել է Հայաստան՝ մի երկիր, որի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում: Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարության հստակ ուղեցույցների և միջազգային կարգավորող մարմինների կողմից կիրառվող սահմանափակումների բացակայության պայմաններում, APM Terminals Poti բազմաֆունկցիոնալ նավահանգիստը հնարավորություն չունի անհիմն հրաժարվել այն բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցների տակ չեն», - ասվում է հաղորդագրության մեջ։