Հարավային Կորեայում նախատեսում են արգելել շան մսի օգտագործումը սննդում
ДругоеՀարավային Կորեայի իշխանությունները նախատեսում են մինչև 2027 թվականն արգելել մսի օգտագործումը սննդում, գրում է Daily Mail-ը։
Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ արգելքը կներդրվի կենդանիների իրավունքների մասին իրազեկվածության աճի ֆոնին։
«Եկել է ժամանակը վերջ դնելու շան մսի օգտագործման շուրջ սոցիալական հակամարտություններին և հակասություններին՝ ընդունելով հատուկ օրենք, որի նպատակն է կասեցնել այս երևույթը»,- ասվում է հայտարարության մեջ։
Օրինագիծը ներկայացնելուց հետո այն պետք է հաստատի երկրի խորհրդարանը։
Շան միս ուտելը Կորեայում երկար ժամանակ տարածված պրակտիկա է և համարվում է ամառվա շոգին դիմակայելու միջոց, նշում են լրատվամիջոցները: Սակայն տվյալները ցույց են տալիս, որ նման ուտեստների պոպուլյարությունը տարեցտարի նվազում է։