Գազայում իսրայելական ուժերը ձերբակալում են անցակետով անցնող պաղեստինցիներին
МирՄԱԿ-ի հումանիտար հարցերի վարչությունը (UNOCHA) հայտարարել է, որ իսրայելական ուժերը ձերբակալում են մարդկանց, որոնք Գազայի հյուսիսային և կենտրոնական հատվածներից դեպի հարավ են տեղափոխվում հսկիչ անցակետով, որն Իսրայելն անվանում է «միջանցք», հաղորդում է Al Jazeera-ն:
Համաձայն UNOCHA-ի տվյալների, մարդկանց ստիպում են անցնել «առանց անձնակազմի հսկիչ անցակետով», որտեղ նրանց խնդրում են ցույց տալ անձը հաստատող փաստաթուղթ և «անցնել դեմքի ճանաչման սկանավորման պես մի բան»:
ՄԱԿ- ի տեղեկությամբ, անցյալ շաբաթ նման դեպքերից մեկի ժամանակ անցակետում հորը ձերբակալելուց հետո երեխային ստիպել են միայնակ անցնել դրանով։
ՄԱԿ-ը նաև մտահոգություն է հայտնել երեխաների պաշտպանության ծառայությունների ընդլայնման անհրաժեշտության առիթով՝ առանց ուղեկցության երեխաներին օգնելու համար: