Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ԿԲ հանդիսավոր ընդունելությանը
АрменияՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, բանկային համակարգի ներկայացուցիչներ:
Ընդունելության ընթացքում տարվա ամփոփիչ ելույթով հանդես է եկել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել անդրադառնալով անցնող տարում Կենտրոնական բանկի գործունեությանը և շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկի և բանկային համակարգի ներկայացուցիչներին իրենց գործունեության համար: Վարչապետն իր խոսքում մասնավորապես բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի կարևոր դերակատարությունն ու պատրաստակամությունը: