Արգենտինայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվում է ԱՊԼ
СпортԱրգենտինացի վինգեր Վալենտին Բարկոն շուտով նոր ակումբ կունենա։ Նա կմիանա անգլիական «Բրայթոնին»:
Արգենտինայի Մ23 Օլիմպիական հավաքականի 19-ամյա խաղացողը որոշել է հեռանալ «Բոկա Խունիորսից»։ Այս մասին հայտնում է armsport-ը։
Նա 6 տարվա պայմանագիր կկնքի Պրեմիեր լիգայի ակումբի հետ, հայտնում է լրագրող Գարսիա Գրովը։
Ֆաբրիցիո Ռոմանոն իր հերթին նշում է, որ «Բրայթոնը» պատրաստ է ակտիվացնել ֆուտբոլիստի՝ «Բոկա Խունիորսի» հետ պայմանագրում առկա տրանսֆերի փոխհատուցման կետը, որը կազմում է 10 մլն եվրո։
Ըստ Transfermarkt-ի, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 13 մլն եվրո և նա Արգենտինայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է այս պահի դրությամբ։