Սևանա լճի մակարդակը վերջին մեկ շաբաթում կրկին իջել է
Армения«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 1-7-ի դրությամբ․ (2024թ․)
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և հունվարի 7-ին կազմել է 1900.16մ (07.01.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով հունվարի 1-ից 7-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.447 մլն.մ³: