Լարված իրավիճակ՝ Էկվադորում․ զինված անձինք ներխուժել են համալսարան և փորձում են առևանգել մարդկանց (տեսանյութ)
ВидеоԶինված անձինք մտել են Էկվադորի Գուայաքիլի համալսարան և փորձում են առևանգել մարդկանց։
Համացանցում տեղադրված կադրերում երևում է, թե ինչպես են վախեցած ուսանողները դուրս վազում շենքից: Նրանք, ովքեր ժամանակին չեն հասցրել, բարիկադավորվել են գրասենյակում: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Նշենք, որ Էկվադորի նախագահ Նոբոան բանակին հրամայել է ոչնչացնել հանցավոր խմբավորումները, որոնք պատանդներ են վերցրել երկրի տարբեր քաղաքներում։