Կոտայքի և Արագածոտնի մարզերի հատման վայրում հայտնաբերվել է կասկածելի արկղ. ժամանել են ՓԾ սակրավորներ
Чрезвычайный случайԱյսօր՝ հունվարի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի, նույն վաշտի պարեկներ՝ Արամ Ավագյանի և Նվարդ Ղանդիլյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Արագածոտնի և Կոտայքի արզերի հատման վայրում ծառայություն կատարելիս ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող խնձորի այգիների մոտ հայտնաբերել են կասկածելի արկղ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Աշտարակի բաժին և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար ծառայության Սակրավորական ջոկատը, Արագածոտնի և Կոտայքի մարզերի գոմարտակների պարեկները սահմանազատել են տարածքը, և տեղում իրականացրել հերթապահություն: