Նախատեսվում է իրականացնել մոտ 17 մլրդ դրամի ներդրում և ստեղծել 668 աշխատատեղ․ Քերոբյան
Экономика4 ընկերության հետ կնքեցինք պայմանագրեր, որոնցով նախատեսվում է իրականացնել մոտ 17 մլրդ դրամի ներդրում և ստեղծել 668 աշխատատեղ Արագածոտնի և Կոտայքի մարզերում, ինչպես նաև Երևանում («Յու Էմ Ագրո» ՍՊԸ, «Ագրոպրո» ՓԲԸ, «Եվրոպլաստ 999» ՍՊԸ, «Ջի Էն Սի ալֆա» ՓԲԸ)։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
««Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում էկոնոմիկայի նախարարությունը կփոխհատուցի ճանապարհների, ջրամատակարարման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերի ծախսերը։
Մեր նպատակն է քաջալերել ներդրողին և միաժամանակ նպաստել ենթակառուցվածքների բարելավմանը երկրի տարբեր շրջաններում»,- գրել է նախարարը։