Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահների տեղակայումը Սյունիքում` Նախիջևանի ճանապարհին. Լավրով
ИностранныйՀայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահների տեղակայումը Սյունիքում` Նախիջևանի ճանապարհին, 2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Կարծում եմ՝ պետք չէ ամաչել 2020-2022 թվականներին ստորագրված այդ եռակողմ հայտարարությունների գնահատման կարևորության հարցում, շատ ցավալի է, որ Հայաստանի համար շահավետ նման գործնական բան, ինչպիսին է Սյունիքի մարզով ճանապարհի բացումը, դեռ մնում է թղթի վրա»,- ասել է Լավրովը։
Պատճառը, ըստ նրա, Երևանի դիրքորոշման մեջ է։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ «ինչ-որ մեկն այս հարցում Երևանին խորհուրդներ է տալիս»։
«Ես բոլոր հիմքերն ունեմ՝ ասելու, որ Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ, որ տեղի ունենան Ռուսաստանի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև կնքված համաձայնագրերը»,- հայտարարել է Լավրովը։