ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Վաշինգտոնին երաշխավորել ՀՀ տարածքային ամբողջականությունը
ИностранныйԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դևիդ Վալադաոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ դատապարտել են Ալիևի վտանգավոր հռետորաբանությունը, որը հավակնում է Հայաստանի տարածքին և հրաժարվում է զորքերը դուրս բերել այնտեղից։
«Նա (Ալիևը) թշնամական հայտարարություններ է անում, օգտագործում է այդ հայտարարությունները՝ արդարացնելու իր բանակի հետագա մոբիլիզացիան, այնուհետև ձեռնարկում է ագրեսիվ գործողություններ, քանի որ կարծում է, որ որևէ հետևանք չի լինի: Միջազգային հանրությունը, ցավոք, վերջին մի քանի տարիների ընթացքում իր անգործությամբ ապացուցել է, որ նա իրավացի է»,- ասված է հայտարարության մեջ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնն էլ X-ի իր էջում գրել է․
«Ժամանակն է, որ մենք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկենք Հարավային Կովկասում հայերի դեմ կատարած գործողությունների համար»։
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները կոչ են արել Վաշինգտոնին և նրա տարածաշրջանային գործընկերներին օգտագործել բոլոր դիվանագիտական գործիքները՝ ներառյալ պատժամիջոցները, երաշխավորելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ի պատասխան Ալիևի բացահայտ սպառնալիքների։