Ռուսաստանն աշխատում է տնտեսական կապերի նոր համակարգի վրա. Պեսկով
Всемирная прессаՌուսաստանն աշխատում է տնտեսական կապերի նոր համակարգ ստեղծելու ուղղությամբ, քանի որ նախորդը վտանգավոր էր։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը հունվարի 27-ին մեջբերել է ամերիկյան Washington Post թերթը։
Հրապարակման հեղինակի խոսքով՝ Ռուսաստանը գնալով ավելի վստահ է դառնում, որ ամրապնդելով հարաբերությունները Չինաստանի և գլոբալ հարավի երկրների հետ՝ կկարողանա մարտահրավեր նետել ԱՄՆ-ի գերիշխող միջազգային ֆինանսական համակարգին։