Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի «Կապույտ ավազ» ավազահանքում Volvo բեռնատարը կողաշրջվել է
Чрезвычайный случайԵրեկ՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնուտ գյուղի «Կապույտ ավազ» ավազահանքում Volvo մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Արայիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ Երևանի բնակիչ 61-ամյա Արմեն Ավանեսյանը բեռնատարով, ավազահանքում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Բարեբախտաբար տուժածներ չկան։
Տարածքը սահմանազատել է նույն վաշտի ավագ պարեկ Հայկ Դարբինյանն ու պարեկ Արամ Հարությունյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մեծամորի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի փաստով Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։