Օվկիանոսի հատակին հայտնաբերված ժամացույցը վերականգնվել է և վերադարձվել տիրոջը
ДругоеՕվկիանոսի հատակին հայտնաբերված Rolex ժամացույցը վերականգնվել է և վերադարձվել տիրոջը, գրում է LADBible-ը։
Ավստրալացի սերֆինգիստ Մեթ Քադիհին պատմել է, որ օվկիանոսի հատակին հայտնաբերել է Rolex ժամացույց՝ մոտ 10 հազար դոլար արժողությամբ: Չնայած ժամացույցը պատված էր ժանգով, այն դեռ աշխատում էր, իսկ հետևի մասում գրված էր տիրոջ անունը։
Օգտվելով սոցցանցերից՝ Մեթը գտել է ժամացույցի տիրոջը․ պարզվել է, որ նա Ռիք Աուտթիմն է, ով այն կրել է մոտ 50 տարի։ Երբ այս պատմության մասին իմացել են Rolex ընկերությունում, ցանկություն են հայտնել օգնել տղամարդուն վերականգնել ժամացույցը։
«Երբեք չէի մտածի, որ ժամացույցը կվերադառնա ինձ մոտ», - ասել է Ռիքը:
Աուտթիմը նաև շնորհակալություն է հայտնել Մեթին, ով կազմակերպել է ժամացույցը վերադարձնելու արշավը։