Մնացական Սաֆարյանն ընդունել է ՀՀ-ում Կամբոջայի Թագավորության դեսպան Պիչխուն Պանյային
ПолитическиеՓետրվարի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՀՀ-ում Կամբոջայի Թագավորության դեսպան Պիչխուն Պանյային (նստավայրը՝ ք․Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր պարտականությունների ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու հնարավորությունների առնչությամբ, մասնավորապես՝ առևտրատնտեսական, գործարար կապերի, զբոսաշրջության և կրթության, ինչպես նաև այլ ոլորտներում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու ուղղությամբ։
Կողմերը քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության դրական դինամիկան պահպանելու և խորացնելու հարցերը, այդ թվում՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման խնդրի ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում սերտ համագործակցության հեռանկարներին։