Լեհաստանում անհայտ անձինք գետնին են լցրել 160 տոննա ուկրաինական հացահատիկ
ԱշխարհԼեհաստանում անհայտ անձինք, որոնք դեմ են ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի Եվրոպա արտահանմանը, երկաթուղային վագոններից ուկրաինական հացահատիկ են լցրել գետնին։
Այս մասին հայտնում է Telegram ալիքի Strana.ua հրապարակումը։ Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Կույավա-Պոմերանյան վոյեվոդությունում, որը գտնվում է Վարշավայից արևմուտք՝ Ուկրաինայի հետ սահմանից բավականին հեռու։
«Դատելով կադրերից՝ եգիպտացորեն պարունակող մի ամբողջ գնացք դատարկվել է»,- գրում են լրագրողները։
Ուկրաինայի համայնքների, տարածքների և ենթակառուցվածքների զարգացման նախարար Ալեքսանդր Կուբրակովը հայտնել է, որ անհայտ անձանց կողմից վագոններից դուրս է թափվել, ընդհանուր առմամբ, 160 տոննա ուկրաինական հացահատիկ։