ՆԱՏՕ-ում պաշտոնապես բարձրացվել է Շվեդիայի դրոշը (տեսանյութ)
ВидеоՇվեդիայի դրոշը բարձրացվել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ կապված դաշինքին երկրի անդամակցության հետ։ Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Բրյուսելի կենտրոնակայանում՝ դաշինքի գլխավոր քարտուղարի և Շվեդիայի իշխանությունների մասնակցությամբ։
«Սա պատմական օր է։ Մենք ողջունում ենք Շվեդիային ՆԱՏՕ-ում մեր անվտանգության համար կրիտիկական ժամանակաշրջանում: 32 դրոշները միասին ներկայացնում են 32 երկրներ, որոնք աշխատում են ընդհանուր նպատակի համար՝ պաշտպանել 1 միլիարդ մարդու, կանխել պատերազմը և պահպանել խաղաղությունը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը արարողության ժամանակ։
Նա նաև նշել է, որ «Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կրկին ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են, և ոչ ոք չի կարող փակել դրանք»։
Մարտի 7-ին պաշտոնապես ուժի մեջ է մտել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին արձանագրությունը։ Երկիրը դարձել է դաշինքի 32-րդ անդամը։