Տնօրենները ցուցում ունեն արգելել զոհվածների ծնողներին մտնել դպրոցներ և տեսնել Փառքի անկյունները․ «Որդիների կանչ» ՀԿ
ОбществоՏնօրենները ցուցում ունեն արգելել զոհվածների ծնողներին մտնել դպրոցներ և տեսնել Փառքի անկյունները: Այս մասին ահազանգում է «Որդիների կանչ» ՀԿ-ն:
«Այսօր՝ մարտի 13-ին, «Որդիների կանչ» ՀԿ անդամները այցելեցին Արագածոտնի մարզի 4 դպրոց, որոնցից միայն մեկում թույլ տվեցին մուտք գործել հաստատություն, մյուս 3-ում ասացին, որ մարզպետարանից ունեն հրահանգ՝ կողմնակի անձանց մուտքն արգելել դպրոց։
Առաջին կանգառը Արագածոտնի մարզի Ափնայի միջնակարգ դպրոցն էր, որտեղ տնօրեն Սուսաննա Հակոբյանը արգելեց ծնողներին մուտք գործել հաստատություն։
Երկրորդ կանգառը Շաքրո Մհոյանի անվան Ալագյազի միջնակարգ դպրոցն էր, այստեղ ևս տնօրենը՝ Ռեզո Մախմուդովը, ծնողներին արգելեց մուտք գործել հաստատություն և տեսնել Փառքի անկյունը։
Երրորդ կանգառը Ծաղկահովիտի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցն էր։ Տնօրենը՝ Եղիշե Անտոնյանը, ծնողներին ասաց, որ լիազոր մարմնից ցուցում է ստացել, որ որևէ մեկին թույլ չտա մուտք գործել դպրոց։
Միայն 4-րդ հաստատությունում՝ Ապարանի ֆիզիկամաթեմատիկական ավագ դպրոցում ծնողներին թույլ տվեցին մուտք գործել և տեսնել պատերազմում նահատակված զինծառայողների Փառքի անկյունը»։