Հետախուզվում էին կողոպուտի մեղադրանքով
ПравоՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 21-ին Երևան քաղաքի Նուշավան թաղամասում հայտնաբերվել և բաժին են տեղափոխվել 32-ամյա Էդգար Ի.-ն և 26-ամյա Վարդուհի Շ.-ն, որոնք ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նրանք ներկայացվել են ոստիկանության Մալաթիայի բաժին: