Ներկա պահին նշաններ չկան, որ Ռուսաստանը ծրագրում է հարձակվել. ՆԱՏՕ
Всемирная прессаՆերկա պահին նշաններ չկան, որ Ռուսաստանը ծրագրում է ներխուժել ՆԱՏՕ-ի որևէ երկիր, Ռիգայում լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը, գրում է The Baltic Times-ը։
«Ոչ մի նշան չկա, որ Ռուսաստանը ծրագրում է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա։ Չեմ կարծում, որ ուղղակի սպառնալիք կա։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանի հավակնությունները դուրս են գալիս Ուկրաինայի սահմաններից: Մենք դա գիտենք, ուստի Դաշինքն ամբողջությամբ պետք է ավելի պատրաստված լինի»,- ասել է ծովակալը։
Միաժամանակ, ըստ ծովակալի, Դաշինքը համաձայնել է Ռուսաստանը դիտարկել՝ որպես սպառնալիք, և, համապատասխանաբար, Դաշինքը փոխում է իր ռազմական պլանները՝ կրկին կենտրոնանալով հավաքական պաշտպանության վրա։ «Այդ ծրագրերը համաձայնեցվել են Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, և խնդիրն այն է, որ մենք կարողանանք պաշտպանվել սպառնալիքից», - ասել է Բաուերը:
Միաժամանակ, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարի խոսքով, հարձակման դեպքում, ՆԱՏՕ-ի պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր պետություն պետք է կարողանա պաշտպանել իրեն։