Քանյե Ուեսթի կինը ցանկանում է խզել հարաբերությունները ռեփերի հետ
ДосугՔանյե Ուեսթի կինը՝ մոդել Բյանկա Ցենզորին, ցանկանում է խզել հարաբերությունները ռեփերի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հրապարակման ինսայդերը ասել է, որ մոդելը հոգնել է նրանից, որ Քանյեն օգտագործում է իրեն որպես «մարկետինգային հնարք՝ իր ալբոմը գովազդելու համար»:
«Նրան ընդմիջում է պետք, ուստի ցանկանում է հետքայլ անել: Նրան դուր էր գալիս այն ուշադրությունը, որ ստանում էր, բայց այն չափազանց շատ դարձավ, իսկ Քանյեն շարունակում է ճնշել և ավելին պահանջել Vultures 2-ի թողարկումից առաջ»,- ասել է ինսայդերը:
Նրա խոսքով՝ Բիանկա Ցենզորին այժմ ցանկանում է երեխաներ ունենալ և կենտրոնացած է ընտանեկան կյանքի վրա։