Այս տարի մի քանի կարևոր ուղղություններով ավտոբուսների առանձնացված գծեր կսահմանվեն. Ավինյան
ОбществоԵրևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական խորհրդակցությունը, որի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է 250 հատ 18 մետրանոց ավտոբուսների հետագա գնմանը` մանրամասնելով նաև այս պահին իրականացվող աշխատանքների մասին.
«Փաստացի, նոր տրոլեյբուսների և 171 նոր ավտոբուսների պայմանագրերի կնքման փուլում ենք, որոնք որ մեր տրանսպորտային ցանցի կարևոր մաս պետք է դառնան»:
Նա ընդգծեց, որ այդ ավտոբուսները կփակեն տրանսպորտային ցանցի պահանջարկը:
Ավինյանը նաև խոսեց ավտոբուսային առանձնացված գծերի մասին` նշելով որ այս տարի արդեն այդ գծերով կկարողանան երթևեկել հեծանիվներով, մոպեդներով, իսկ ինչ-որ փուլից նաև տաքսիներով:
«Առանձնացված գծերի հայտնվելը էապես կրճատելու է մարդկանց տեղաշարժի ժամանակը»,- հավելեց քաղաքապետը։