«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Լենա Նազարյան, Արփի Դավոյան
АналитическийՇարունակելով ներկայացնել «սկզբունքային» պահվածքով աչքի ընկած ՔՊ-ական պաշտոնյաներին՝ այսօր կանդրադառնանք պատգամավորներ Լենա Նազարյանին և Արփի Դավոյանին:
Դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Լենա Նազարյանն այն կարծիքին էր, որ պաշտոնյաների աշխատավարձը ոչ միայն չի կարելի բարձրացնել, այլ մի բան էլ պետք է կրճատել, քանի որ վերջիններիս պարզապես արժանի չեն նման բարձր աշխատավարձ ստանալ: Իսկ ահա թե ինչ կարծիք ունի Նազարյանն այդ նույն խնդրի մասին արդեն հեղափոխությունից հետո: Նա աչքի է ընկել հետևյալ գրառմամբ. «Ամսական 500.000 դրամով աշխատող նախարար, քանի՞ ամիս, քանի՞ տարի։ Դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում»: Եվ ավելացրել՝ ամսական 500 հազար դրամը նախարարի համար քիչ է:
Նազարյանը փոխել է իր կարծիքը նաև Ամուլսարի հանքի վերաբերյալ: Նախկինում նա ասում էր․
Իսկ այժմ, երբ հանքը փաստացի կրկին շահագործվեց՝ ի հեճուկս իրենց թիմից տված հակառակ խոստման, Նազարյանը լռում է՝ ձևանալով, կարծես թե, այդ ինքը չէր տարիներ առաջ էկոակտիվիստների հետ ուս-ուսի տված հանքի բացման դեմ կռիվ անում:
Այժմ անդրադառնանք Արփի Դավոյանին: 2019 թվականին, իր հարցազրույցներից մեկում Դավոյանը հետևյալ միտքն է արտահայտել․ «Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԽ նիստում ուղղված էր նաեւ մարդկանց, որոնք զբաղված են Արցախն Ադրբեջանին հանձնելու թեմայի շուրջ դատարկ քննարկումներով, այդ թվում՝ նախկին իշխանության ներկայացուցիչներին, որոնք ամեն օր իրենց ուղիղ եթերներով, հարցազրույցներով համոզում են, թե հիմա հողերը կհանձեն։ Քիչ է մնում՝ երդվեն, որ Նիկոլ Փաշինյանը վաղը հանձնելու է Արցախը»։
Ինչպես տեսնում ենք՝ այն ժամամանակ Դավոյանն Արցախը հանձնելու կողմնակից չէր և հանրությանն էլ համոզում էր, որ իրենց թիմը նման նպատակ չի հետապնդում: Իսկ ահա արդեն Արցախը թշնամուն հանձնելուց հետո, Դավոյանը ընդդիմության նախաձեռնած լսումներն Արցախի մասով խայտառակություն է անվանում և առաջարկում փակել այս հարցը:
Շարունակելի...