Պուտինը կոչ է արել արմատապես թարմացնել Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության մոտեցումները
МирՌուսաստանում անհրաժեշտ է թարմացնել միգրացիոն քաղաքականության մոտեցումները, քանի որ ռուսները տարիներ շարունակ չեն կարողանում ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն։ Այս մասին ապրիլի 2-ին ՌԴ ՆԳՆ կոլեգիայում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք պետք է խորապես, արմատապես թարմացնենք միգրացիոն քաղաքականության մոտեցումները։ Ներքին գործերի նախարարությանը, մեր մյուս իրավապահ մարմիններին և հատուկ ծառայություններին կառավարության և նախագահի աշխատակազմի հետ միասին խնդրում եմ այս բոլոր հարցերը համակողմանի և մանրամասն մշակել»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ են ժամանակակից էլեկտրոնային կենսաչափական բազաները, քանի որ եղածները, ըստ ամենայնի, բավարար չեն։ Ներկայումս գործող բազաները, ըստ Պուտինի, չեն օգնում ամբողջությամբ վերացնել անօրինական միգրացիայի ռիսկերը։ «Միևնույն ժամանակ, մեր հայրենակիցները, որոնց նախնիները մեծացել են մեր երկրի ամենակենտրոնական շրջաններում, երբեմն տարիներ շարունակ չեն կարողանում քաղաքացիություն ստանալ»,- ընդգծել է Պուտինը։