Երևանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշումները կայացրել է ՆԱՏՕ-ի ազդեցության տակ. Զախարովա
ИностранныйԵրևանը Լեռնային Ղարաբաղի հարցում որոշումները կայացրել է հենց ՆԱՏՕ-ի ազդեցության տակ, իսկ հայտարարությունները, թե իբր Մոսկվան ու ՀԱՊԿ-ը չեն օգնել Հայաստանին տարածաշրջանում իրավիճակի սրման շրջանում, սուտ են։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես մեղադրում եմ բոլոր նրանց, ովքեր դավանում և տարածում են այս սուտ գաղափարը։ Սա ճիշտ չէ, սա սուտ է։ Պաշտոնական Երևանն այս որոշումը կայացրել է Արևմուտքի հետ խորհրդակցություններից հետո։ Բոլոր նրանց, ովքեր դավանում և տարածում են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մեղքի գաղափարը, ես մեղադրում եմ ստի մեջ՝ Ղարաբաղի հարցում Երևանի կայացրած որոշումների համար»,- ասել է Զախարովան։
Զախարովան նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրումը կախված է միայն նրանից, թե պաշտոնական Երևանը որքանով թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել տարածաշրջանում և երկրում իրավիճակի վրա։