Ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ․ Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ տեղեկություններ է ստացել այն մասին, թե ապրիլի 5-ին ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումն առաջացրել է ադրբեջանական կողմի մտահոգությունը, և կարծում է, որ կարևոր է պարզաբանել այս հարցը՝ խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, պետքարտուղարը նշել է, որ հանդիպման գլխավոր թեման լինելու է Հայաստանի տնտեսական զարգացումը։
Ալիևի հետ հեռախոսազրույցում Բլինքենն ընդգծել է, որ ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված չէր Ադրբեջանի դեմ։