«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության մեջ ուկրաինական հետքի ապացույցներ կան․ Շոյգու
МирՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում վստահություն է հայտնել, որ «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության բոլոր մեղավորները կպատժվեն, չորեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Չորեքշաբթի օրը ֆրանսիական կողմի խնդրանքով հեռախոսազրույց է տեղի ունեցել Շոյգուի և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուի միջև։
«Սերգեյ Շոյգուն ընդգծել է, որ «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ սկսված հետաքննությունը, անշուշտ, կավարտվի, և բոլոր մեղավորները կպատժվեն»,- ասվում է հայտարարության մեջ։
ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ տեղեկություններ կան այդ ահաբեկչության կազմակերպման գործում ուկրաինական հետքի մասին։
«Կիևի ռեժիմը ոչինչ չի անում առանց արևմտյան կուրատորների հավանության: Մենք հուսով ենք, որ այս դեպքում ֆրանսիական հետախուզական ծառայությունները կանգնած չեն սրա հետևում», - ասել է Շոյգուն: