Կադիրովը պաշտոնյաներին կոչ է արել խանութներում վճարել չեչենների պարտքերը
МирՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, ելույթ ունենալով տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը նվիրված ընդլայնված նիստում, կոչ է արել պաշտոնյաներին խանութներում վճարել հանրապետության բնակիչների պարտքերը։
Ռամզան Կադիրովի խոսքով՝ իր դուստրը՝ Խադիջաթը, ով զբաղեցնում է հանրապետության ղեկավարի և կառավարության վարչակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, իրեն պատմել է Չեչնիայի բնակիչների ֆինանսական խնդիրների մասին։
«Խադիջաթից SMS ստացա, որ շատերը ֆինանսական հնարավորություն չունենալու պատճառով ստիպված են ապառիկ ապրանք գնել։ Լավ կլինի օգնել նրանց փակել այդ պարտքերը։ Լավ կլինի, որ ամեն մեկն իր վրա վերցնի որևէ տարածք ու փակի այդտեղ պարտքերը։ Ես կփակեմ այն պարտքերը, որոնք կան այն տարածքում, որտեղ ես ապրում եմ»,- ասել է Ռամզան Կադիրովը չեչեներեն իր ելույթում, մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Պարբերականը նշում է, որ Չեչնիայում սովորական պրակտիկա է, երբ ապրանքները գնում են «պարտքով»։ Որպես կանոն՝ դա ընդունելի է թաղամասի փոքր խանութներում, որտեղ բոլորը ճանաչում են միմյանց, և վստահության մակարդակը բարձր է։