«Դիլիջան» անտառպետությանը պատկանող տարածքում ապօրինի ծառեր են հատվել. պատճառվել է 200 հազար դրամի վնաս
ВидеоՄարտի 29-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ 63-ամյա մի տղամարդ «Դիլիջան» անտառպետությանը պատկանող՝ գերեզմանոցի հարակից տարածքում ապօրինի հատել է ծառեր:
Բաժին հրավիրված տղամարդը բացատրական աշխատանքի արդյունքում ընդունել է, որ երկու օր առաջ ապօրինի հատել է երկու սոճի՝ անձնական կարիքների համար:
Պատճառվել է 200 հազար դրամի վնաս: Հանգամանքները պարզվում են: