Ամերիաբանկի առաքելությունն է Հայաստանը վերածել տեխնոլոգիայի և նորարարության տարածաշրջանային նոր հանգրվանի․ Արմինե Ղազարյան
АрменияSPRING PR ընկերությունը, արձագանքելով թվային փոխակերպումների դարաշրջանի արդի մարտահրավերներին, նախաձեռնել և արդեն երկրորդ տարին է իրականացնում է ամենամյա Doing Digital Forum-ը:
Ֆինանսատեխնոլոգիական առաջատար ընկերություն Ամերիաբանկը ֆորումի կողքին է, այս անգամ՝ որպես ֆինթեք գործընկեր:
Այս տարի Doing Digital Forum-ն անցկացվել է «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։ Ֆորումի նպատակն է ներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը։
Ամերիաբանկի տաղանդների կառավարման և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծել է, որ նա հպարտությամբ կարող է ասել, որ որ Ամերիաբանկը ոչ միայն առաջ է շարժվում Հայաստանը որպես տարածաշրջանային ֆինտեք հանգույց դիրքավորելու տեսլականով, այլև իր հայացքն ուղղում է ավելի լայն հորիզոնների։
«Բոլորիս առաքելությունն է Հայաստանը վերածել տեխնոլոգիայի և նորարարության տարածաշրջանային նոր հանգրվանի»,-նշել է նա։
Ֆորումի գլխավոր խոսնակ, հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի հեղինակ Բրեթ Քինգնն էլ նշել է, որ ՀՀ-ում ներդրումներ կատարելու համար երկու նախապայման արդեն կա՝ թվային վիզա ստանալու հնարավորությունն և ինտերնետ կապի հասանելիությունը։