Ալիևը հայտարարել է, թե ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպումը վնասում է Կովկասում համագործակցությանը
ИностранныйԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բրյուսելում ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումը ուղղված է Հարավային Կովկասում համագործակցության դեմ և նպատակ ունի մեկուսացնել Ադրբեջանին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր Բրյուսելում ընթանում է Հայաստանի հետ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համագործակցության վերաբերյալ համատեղ հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն Դեր Լեյենի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի մասնակցությամբ։
«Ներկայումս գործընթացներն աշխարհում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, զարգանում են շատ վտանգավոր ուղղությամբ, և Բաքուն արտահայտում է իր մտահոգությունը այս կապակցությամբ: ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումը ուղղված է Հարավային Կովկասում համագործակցության դեմ և հետապնդում է Ադրբեջանին մեկուսացնելու նպատակը։ Հարավային Կովկասի համար պատրաստված պլանը կարող է ապագայում հանգեցնել մեծ աղետի»,- ասել է Ալիևը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի բարձրագույն օրենսդիր մարմնի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ։