Սամսոնյանի և Սաղաթելյանի պաշտպանները բողոքարկել են դատարանի որոշումը
Право«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը և Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը հայտարարությամբ են հանդես եկել․
«Այսօր բողոքարկել ենք մեր վստահորդներին՝ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու մասին դատարանի որոշումները։
Բողոքների հիմքում դրված է այն փաստարկը, որ տղաներին վերագրվող խոսքը քրեորեն պատժելի չի եղել, լիովին տեղավորվել է խոսքի ազատության տիրույթում, և նրանց կալանավորումը եղել է քաղաքական հետապնդման դասական դրսևորում»։