Գազամատակարարման վթարային դադարեցում
ОбществоԳազպրոմ Արմենիան հայտնում է, որ գազամատակարարման վթարային դադարեցում կլինի Ավան վարչական շրջանում։
Պատի փլուզման հետևանքով վնասվել են միջին ճնշման գազատարներ, ինչի պատճառով ապրիլի 6-ին ժամը 12։20-ից դադարեցվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան 1-ին փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Դուրյան փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։