Ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված թվով 417 գովազդային վահանակներ
ОбществоԵրևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական խորհրդակցությունըն, որի ժամանակ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ նախորդ շաբաթվա ընթացքում Երևան քաղաքում ապամոնտաժվել են թվով 417 գովազդային վահանակներ։ Բացի նշվածից՝ ապամոնտաժվել են նաև 16 մեծ տեղեկատվական դաշտով գովազդային վահանակներ։
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ հիշեցրեց, որ մեծ տեղեկատվական դաշտով գովազդային վահանակներն սկսվել են ապամոնտաժվել դեռևս անցած տարվանից։