Հայաստանի կողմից զինատեսակների ձեռքբերումը միտված է տարածաշրջանում բալանսի վերականգնմանը. Քոչարյան
ПолитическиеՀայաստանի կողմից զինատեսակների ձեռքբերումը միտված է տարածաշրջանում սպառազինության խախտված բալանսի վերականգնմանը:
Այս մասին ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում:
«Մենք հիմա կենտրոնացած ենք պաշտպանական խնդիրների լուծմամբ՝ լինի ինժեներական բնույթի, հակաօդային պաշտպանության: Մեր ձեռքբերած կամ ձեռքբերվելիք զինատեսակները միտված են տարածաշրջանում սպառազինության խախտված բալանսի կարգավորմանը, որովհետև դրա խախտումն էր, որ հակառակորդին տվեց հնարավորություն՝ անցնել ռազմական գործողությունների, մեկ անգամ՝ 2016 թվականին, լայնամասշտաբ՝ 2020-ին»,-ասաց Քոչարյանը։
Նա կարծում է, որ եթե ԶՈՒ-ն իր բարեփոխումների ծավալը շարունակական դարձնի, ոչ միայն բալանսը կվերականգնվի, այլ նաև բանակում ծառայողները կունենան այդ ամենը տնօրինելու հմտություններ: Դրան միտված են նաև բազմաթիվ այլ ծրագրեր: