Աշխարհի գավաթ. Գարիկ Կարապետյանը` արծաթե մեդալակիր
СпортԹաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում 102 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը արծաթե մեդալ նվաճեց: Երկամարտում Հայաստանի ներկայացուցիչը գրանցեց 401 կգ (185+216):
Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը հրաժարվեց պայքարից:
Ոսկե մեդալը նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Լիու Հաունաուն երկամարտի 413 կգ արդյունքով՝ 181+232: Չինացի ծանրորդը հրում վարժությունում 232 կգ-ով համաշխարհային ռեկորդ սահմանեց: