Պետդեպում հայտնել են՝ երբ Ուկրաինան կկարողանա անդամակցել ՆԱՏՕ–ին
МирՈւկրաինայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք (ՆԱՏՕ) կարող է տեղի ունենալ միայն Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վերջիվերջո, այս գործընթացն առաջ կգնա այդ հակամարտության ավարտից հետո»,- ասել է Միլլերը՝ ընդգծելով, որ դաշինքը բանակցություններ է վարում Կիևի վերաբերյալ։
Ապրիլի 8-ի կեսօրին ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը Ուկրաինային կոնկրետ արդյունքներ էր խոստացել հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից։