Սունակը և Մակրոնը քննարկել են Կիև զինամթերքի մատակարարումների ավելացման հարցը
МирՄեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Ուկրաինային զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության սարքավորումների մատակարարումների ավելացման հարցը։
Այս մասին հայտնել են Սունակի գրասենյակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ պետությունների ղեկավարները համաձայնության են եկել ուկրաինական հակամարտությունում Մոսկվայի հաղթանակը կանխելուն ուղղված ջանքերի ակտիվացման հնարավորության շուրջ։
Ապրիլի 8-ին Ուկրաինայի զինված ուժերի դասակի հրամանատարը հայտարարել էր, որ Կիևը կպարտվի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում, եթե արևմտյան երկրները նվազեցնեն ռազմական աջակցության չափը։