Խոշոր ավտովթար՝ Երևանում. «06»-ը մխրճվել է «MAZ» մակնիշի բեռնատարի հետնամասում. կան վիրավորներ
Чрезвычайный случайԱյսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մելիք Շահվերդյանը իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղու (Մելքումովի փողոցի թիվ 26/2 հասցեի դիմաց) բախվել է Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Գառնիկ Դիլբարյանի կողմից կայանած «MAZ» մակնիշի բեռնատարի հետնամասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդն ու նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 35-ամյա Գարիկ Գևորգյանը մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԵրքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, և պատգարակով մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային:
Հրշեջ-փրկարարաներն այնուհետև հոսանքազրկել են «06»-ը, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել սահմանազատում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Հարությունյանն ու Հունան Գզիրյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբ՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, և քննիչ Տ. Կարապետյանի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: