Ֆինլանդիան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել անվտանգության համակարգի կառուցման իր փորձով
ИностранныйՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Մարյա Կոսկելայի հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից։
Քարտուղար Գրիգորյանն ու իր զրուցակիցն անդրադարձել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների զարգացման մի շարք ուղղությունների:
Զրուցակիցները քննարկել են Ֆինլանդիայի համապարփակ անվտանգության համակարգի կառուցման փորձը, ինչի համատեքստում ֆիննական կողմը հայտնել է իր պատրաստակամության մասին՝ Հայաստանի հետ կիսվելու իր փորձով:
Կողմերը մտքեր են փոխանակել մեր տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: