ԱՄՆ-ն կարող է ևս 100 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային
МирԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարող է ԱՄՆ Կոնգրեսից ևս 100 միլիարդ դոլար պահանջել Կիևին օգնություն ցուցաբերելու համար, հայտարարել է ԱՄՆ Սենատի անդամ Էրիկ Շմիթը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Սենատի զինված ուժերի գործերով հանձնաժողովի առջև ունեցած ելույթի ժամանակ նա նշել է, որ խնդրել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին նշել այն միջոցների ընդհանուր գումարը, որը կառավարությունը կցանկանար ուղարկել Ուկրաինային օգնելու համար։ Շմիթը հավելել է, որ 2024 ֆինանսական տարում լրացուցիչ բյուջետային հատկացումների վերաբերյալ Սպիտակ տան խնդրանքը չի ներառում այդ թվերը։
«Այդ հանձնաժողովի անդամներին ասվել է, որ կարող է 100 միլիարդ դոլարի այլ պահանջ լինել»,- ընդգծել է քաղաքական գործիչը։ Նա խոստովանել է, որ Կիևը լրացուցիչ օգնություն կստանա։