Կանցկացվի «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագիրը
ОбществоՌԴ Դաշնային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի նախաձեռնությամբ 2024 թվականի հունիսի 20-ից հուլիսի 6-ը նախատեսվում է անցկացնել «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագիրը:
Ծրագրին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել ԱՊՀ 9 երկրի, այդ թվում՝ ՀՀ ներկայացուցիչները: Ծրագրին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների 10-11-րդ դասարանի աշակերտները, ինչպես նաև համապատասխան տարիքային խմբում գտնվող նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրությամբ ծրագրի մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումներին:
Ծրագրի մասնակիցները պետք է լրացնեն համապատասխան հայտը, գրեն շարադրություն «Հիշողությունն իմ ընտանիքում» թեմայով /ռուսերեն, մինչև 3000 բառ/ և մինչև 1,5 րոպե տևողությամբ տեսանյութ պատրաստեն «Ինչու հենց ես պետք է դառնամ «Հիշողության գնացք» ծրագրի մասնակից» թեմայով:
«Հիշողության գնացք» ծրագրի մասնակիցների շրջանում անցկացվում է մրցույթ, որի արդյունքում կընտրվի 15 մասնակից: Ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչև ապրիլի 19-ը ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել մասնակցի ամբողջական փաթեթը: