Գրիգորյանը Ֆինլանդիայում ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին մանրամասները
ПолитическиеՖինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակի Խաղաղության միջնորդության տնօրեն Վիլ Բրումերի հետ:
Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, զրուցակիցներն անդրադարձել են արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին մանրամասները: