ՆԱՏՕ-ի փլուզումն աղետ կլինի ամբողջ աշխարհի համար. Բայդեն
МирԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի փլուզման հավանականությունն անվանել է «աղետ» ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ամբողջ աշխարհի համար։ Այս մասին նա ասել է Univision Noticias հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ամենավատ բանը, որ դուք կարող եք պատկերացնել, դա այն է, որ ՆԱՏՕ-ն սկսի քայքայվել, ինչը աղետալի կլինի ԱՄՆ-ի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար»,- ասել է Բայդենը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները «կարողացան ընդլայնել ՆԱՏՕ-ն, և երկու սկանդինավյան երկրները միանալով Հյուսիսատլանտյան դաշինքին, ձեռք բերեցին ևս երկու հազար մղոն սահման»:
«Մենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների մի ամբողջ խումբ ունենք Ռուսաստանի հետ սահմանին»,- ասել է Բայդենը։