Զգում եմ, որ հեռու չէ այն պահը, երբ Ուկրաինան կհասկանա, թե որտեղ է իր երջանկությունը․ Լուկաշենկո
МирԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ լիովին աջակցում է Ռուսաստանի դիրքորոշմանն ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում և անհնար է համարում Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններն առանց Ռուսաստանի Դաշնության մասնակցության։
«Ինչի՞ մասին կարելի է խոսել նրանց հետ, եթե պատրաստվում են ինչ-որ բան թելադրել մեզ կամ դրդել, դա խաղաղ բանակցությունների առաջարկ չէ»,- ասել է Լուկաշենկոն։
«Զգում եմ, որ հեռու չէ այն պահը, երբ Ուկրաինան ուշքի կգա և կհասկանա, թե որտեղ է իր երջանկությունը»,- նշել է նա։
«Թող իրենք որոշեն»,- արձագանքել է Ռուսաստանի ղեկավարը։