2024 թվականին ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ է արձանագրվել․ վարչապետ
ПолитическиеԱյս տարվա փետրվարին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ է արձանագրվել՝ նախորդ տարվա փետրվարի նկատմամբ։
Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2024 թվականի փետրվարին 2023 թվականի փետրվարի նկատմամբ ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ է գրանցվել։ Աճը շատ մեծ չի, բայց, այնուամենայնիվ, աճ ունենք։ Այն արձանագրումը, թե ՏՏ ոլորտի աշխատողները համատարած և գլխապատառ Հայաստանից գնում են, իրականության հետ կապ չունի»,- ասաց վարչապետը։
Միևնույն ժամանակ, վարչապետը նշեց, որ կառավարության անդամները հանդիպել են ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել է, թե քաղաքականության կարգաբերման ինչ սխեմա կարելի է ներդնել, որպեսզի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ավելի գրավիչ լինի Հայաստանի Հանրապետությունում։