Վահագն Խաչատուրյանը ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետ Ռազմիկ Միքայելյանին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում
ПолитическиеՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետ, գնդապետ Ռազմիկ Վլադիկի Միքայելյանին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության պետ, գնդապետ Ռազմիկ Վլադիկի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»:
Նշենք, որ Ռազմիկ Միքայելյանը ԱԱԾ մարմիններում ծառայում է ավելի քան 25 տարի։ Գեներալը միշտ աչքի է ընկել հայրենիքի նկատմամբ պատվախնդրությամբ եւ իր աշխատանքային գործունեության ընթացքում դրսեւորել է սպային հարիր բարձր պատասխանատվություն եւ պրոֆեսիոնալիզմ: