ԱՄՆ-ն անսասան է մնում հայ ժողովրդի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում․ Բլինկեն
МирԱմերիկայի Միացյալ Նահանգներն անսասան է մնում հայ ժողովրդի ժողովրդավարական նկրտումներին, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում: Այս մասին ՀՀ Անկախության օրվա առթիվ իր ուղերձում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Մենք հարգում ենք Հայաստանի հանձնառությունը պատասխանատու կառավարման և օրենքի գերակայության մեծ մարտահրավերների ժամանակ: Մենք կշարունակենք պաշտպանել Հարավային Կովկասի տարածաշրջանի կայուն և արժանապատիվ խաղաղությունը։ Միասին աշխատելով՝ մենք կարող ենք ավելի մեծ բարգավաճում բերել մեր ժողովուրդների և տարածաշրջանի համար՝ Հարավային Կովկասը դարձնելով ավելի միաբան, կայուն և անվտանգ», - ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ուղերձում։