ՔՊ-ից հարսանիքի կանչեին`կթռներ, Անկախության տոնը ի՜նչ է, որ գնա.... «Հրապարակ»
ПолитическиеHraparak.am-ը գրել է.
Արցախի հայաթափման, բռնի տեղահանման մասին երբ գրել էի, որ Նիկոլի փոխարեն Սրբազանն է Եռաբլուրում, ոմանք ճիշտ չէին հասկացել ինձ։ Հին սերնդի մարդ եմ, անկախ, թե ով է պետության գլխին, մեր երկրի սգի և հաղթանակի տոները պետք է կազմակերպվեն պետական մակարդակով։ Եթե չի կազմակերպվում, ուրեմն պետությունը «եթիմ երեխու պես գլխառադ են ուզում անել»։ Դես ու դեն ընկնելու կարիք չկա։ Մարդը հայտարարել է, որ հայրենասիրությունն է մեր տունը քանդողը և պայքարում է բառիս բուն իմաստով երկիրը սիրողների, հողը պաշպանողների դեմ։ Ովքեր հայրենիքը մաս- մաս հանձնել, հետ են քաշվել, շքանշանների մեջ լողացնում է, ովքեր էլ զենքները ձեռքներին կռվել են, քրեական հետապնդումների տակ են։ Անկախության նախկին տոներն եմ հիշում ու մի տեսակ փոքրանում։
Երևանում և Հայաստանի բոլոր քաղաքներում պետական մակարդակով կազմակերպվում էին ռազմահայրենասիրական բնույթի տոնական միջոցառումներ։ Հրապարակը դողում էր մեր շքերթներից։ Եկավ, չեկավ այս իշխանություն կոչվածը, տոներն էլ մոռացանք, սգի օրերն էլ, զինվորի պատիվն էլ, մեր արժանապատվությունն էլ։ Արցախը հանձնեց, Հայաստանը փեշերից խաղաղության անվան տակ հանձնում է, Արցախի հայաթափման օրը պետական կառույցներում ադրբեջանական ու թուրքական ժամացույցներ է կախում՝ ի նշան իր այն հայտարարության, որ հայրենասիրությունն է պետությունը կործանում։ Ասել է թե՝ հայի ժամը եկել է։ Իր ամեն քայլն է դա ապացուցում։ ՔՊ-ից հարսանիքի կանչեին՝ կթռներ, ՀՀ անկախության տոնը ի՜նչ է, որ գնա․․․