Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հրավիրվել է ՔԿ՝ ոստիկանի հետ առերեսման
ПолитическиеԱճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հրավիրվել է ՔԿ։ Կարեն Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ մանրամասներից տեղեկություն չունի, ՀԿԳ քննիչի մոտ է հարցաքննության, որքանով տեղյակ է՝ ոստիկանների հետ առերեսում պետք է տեղի ունենա։
Քրեական վարույթը, որի շրջանակներում Ղազարյանը հրավիրվել է ՔԿ, նախաձեռնվել է 2022 թվականին եւ վերաբերում է «Դիմադրություն» շարժման ակցիաների ընթացքում ճանապարհ փակելու, ոստիկանության հետ բախումներին։ Ղազարյանը, մասնավորապես, հրավիրվել է 2022թ․ մայիսի 2-ի դեպքերի դրվագով։ Կարեն Ղազարյանը նշեց, որ առաջին անգամ է այս գործով հրավիրվել ՔԿ, վկայի կարգավիճակ ունի։
«Ծանուցումն ուղարկել են ոստիկանության միջոցով, ծանուցման մեջ գրած էր՝ ոստիկանության ներքին զորքերի ծառայողների հետ առերեսում»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ առավել հստակ տեղեկություն դեռևս չունի։